Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն, այսօր` հուլիսի 19-ին, համագործակցության հուշագիր է ստորագրել Հայաստանում Օքսֆամի տնօրեն Մարգարիտա Հակոբյանի հետ՝ հաստատելով համագործակցության լայն շրջանակ Մարդու իրավունքների պաշտպանի մարզային գրասենյակների եւ Օքսֆամի կողմից Վայոց Ձորի, Սյունիքի, Շիրակի եւ Տավուշի մարզերում հիմնված քաղաքացիական կենտրոննների (ՔԿ) միջեւ:
Հուշագիրը կնքվել է 6 տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը իրականացնելու են մարդու իրավունքների` մասնավորապես քաղաքական, քաղաքացիական, տնտեսական եւ սոցիալական իրավունքների ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ համատեղ ծրագրերի մշակում, խնդիրների լուծմանն ուղղած մարտավարության մշակում, օրենսդրության մեջ առկա բացերի շտկմանն ուղղված առաջարկների ներկայացում, ինչպես նաեւ հասարակության իրազեկում տվյալ խնդիրների վերաբերյալ:



























