«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սեպտեմբերին կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններում առաջադրելու է ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, նման որոշում կայացվելէ  ԲՀԿ քաղաքական խորհրդի կողմից: «Որոշումը կայացվել է` հաշվի առնելով գյումրեցիների շրջանում կայացած հարցումը, ըստ որի գյումրեցիները հնարավոր թեկնածուների մեջ առավել վստահության քվե տվել են Սամվել Բալասանյանին: ԲՀԿ-ն առաջնորդվել է բացառապես գյումրեցիների ցանկությամբ»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը: