Հայաստանի ոստիկանությունում ավարտվել է Կոլեգիայի նիստի առաջին հատվածը, որին մասնակցել է նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները: Ընդմիջումից հետո կլինի նաեւ նիստի երկրորդ հատվածը:
Մեր հավաստի տեղեկություններով` Կոլեգիայի նիստում Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի պաշտոնանկության հարցը չի քննարկվել եւ նրան այս պահի դրությամբ պաշտոնանկություն չի սպասվում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ՀՀ ոստիկանությունում տեղի է ունենալու Կոլեգիայի նիստ, որին մասնակցելու է նաեւ Սերժ Սարգսյանը: «Բացառված չէ, որ նիստը հետաքրքիր զարգացումներ գրանցի: Բանն այն է, որ տեւական ժամանակ է խոսակցություններ են շրջանառվում, թե լարված հարաբերություններ են ՀՀ ոստիկանապտ Վլադիմիր Գասպարյանի եւ Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի միջեւ: Չի բացառվում, որ այսօրվա նիստին վճռվի Ներսես Նազարյանի հարցը եւս: Սերժ Սարգսյանը նիստին մասնակցելու է հենց այդ առաքելությամբ: Խոսակցություններ կան, որ Նազարյանը պարզապես ժամանակավոր կլքի համակարգը»,- գրել էր «Չորրորդ ինքնիշխանությունը»:




























