Դավթաշեն վարչական շրջանը հայտարարում է լուսանկարների մրցույթ՝ «Իմ թաղամասը» խորագրով։ Դրական եւ բացասական լուսանկարները հրապարակվելու են առանձին եւ արժանանալու են առանձին մրցանակների։
Ցանկացողները կարող են միաժամանակ մասնակցել երկու մրցույթներին։ Գնահատվելու է առաջին հերթին ստեղծագործական մոտեցումը։ Այսինքն՝ կարելի է հաղթել անգամ հեռախոսով արված լուսանկարով։
Մրցույթի պայմանները՝ լուսանկարները պետք է վերաբերվեն Դավթաշենին, հեղինակները չպետք է լինեն պրոֆեսիոնալ լուսանկարիչներ, մասնակիցների տարիքային սահմանափակում չկա, լուսանկարները չպետք է մշակված լինեն համակարգչի օգնությամբ, յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչեւ 5 լուսանկար։
Վերջնաժամկետ՝ լուսանկարներն ընդունվում են մինչեւ սեպտեմբերի 5-ը։ Մրցույթի անցկացման կարգը. լուսանկարները թվային տարբերակով կարող եք ուղարկել վարչական շրջանի էլեկտրոնային փոստին ([email protected] ), ֆեյսբուքի էջին կամ թվային կրիչով (CD, USB flesh) փոխանցել վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին։ Լուսանկարներն ընդունվում են մինչեւ սեպտեմբերի 5-ը ներառյալ։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 15-ին։ Լուսանկարները տեղադրվելու են Դավթաշեն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում։ Հաղթողները կորոշվեն ստացած Like-ի թվով եւ հեղինակավոր ժյուրիի գնահատականներով։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կարժանան դրամական պարգեւների եւ այլ հետաքրքիր մրցանակների։
Տեղեկությունների համար զանգահարել ( 010 ) 36 81 73, (094) 62 18 06 Դրական ու բացասականը՝ Դավթաշենում։




























