Հայաստանի մշակույթի նախարարությունում, այսօր` հուլիսի 23-ին, հատուկ հանձնախմբի նիստ է լինելու` կապված ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցի հուղարկավորության կազմակերպման հետ:
Արդեն հայտնի է, որ դերասանուհու հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու վաղը` հուլիսի 24-ին` Սբ Հովհաննես եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտը՝ հուլիսի 25-ին, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։
Հիշեցնենք, որ թատրոնի եւ կինոյի նշանավոր դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Գալյա Նովենցը վախճանվել է հուլիսի 22-ին` 75 տարեկան հասակում, ծանր հիվանդությունից:




























