Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս Լ.Ա. Օրբելիի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում, այսօր` հուլիսի 25-ին, ընտրվել է Նաիրա Այվազյանը:

Նաիրա Այվազյանը մինչ օրս ֆիզիոլոգիայի ինստիտուտի Թունաբանական հետազոտությունների լաբորատորիայի ղեկավարն էր, ինչպես նաեւ` ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի Գիտության տեղեկատվության վերլուծության եւ մոնիտորինգի կենտրոն-լաբորատորիայի վարիչը:

Նա 62 տպագիր աշխատանքի` այդ թվում 1 ուսումնամեթոդաբանական գրքի եւ 1 մենագրության հեղինակ է: