«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, հուլիսի 26-ին, ժամը 14:00-ին, կազմակերպում է ցույց`  Արարատի եւ Վայոց ձորի մարզերի Ընդհանուր իրավասության դատարանի  (ք.  Արտաշատ)  առջեւ`  Մարիամ

Գեւորգյանի գործով:

Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը Հայկանուշ Միքայելյանը իր որդու` Դավիթ Զիրոյանի հետ միասին խոշտանգումների է ենթարկել Մարիամ Գեւորգյանին:  Մ.Գեւորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009  թվականի նոյեմբերին,  նույն տարվա դեկտեմբերին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10  ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի եւ խոշտանգումների են ենթարկել: Երեւան վերադառնալուց հետո Գեւորգյանը դիմել է ոստիկանություն,  ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» եւ «Ծեծ» հոդվածներով,  որի համաձայն նրան կարող էին դատապարտել մինչեւ 3  տարվա ազատազրկման:

Քննիչի որոշմամբ` Զիրոյանն ազատ է արձակվել` Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ,  ՀՀ նախագահի կողմից հայտարարված համաներմամբ:

Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել)  եւ 119 (խոշտանգում) հոդվածներով:

Կոալիցիան տրամադրում է նաեւ հարմարավետ ավտոբուս, որը շարժվելու է

12:30  Մաշտոցի պողոտայի մզկիթի դիմացից: