Հայաստանի կառավարության այսօրվա նիստում հրապարակվեցին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանի օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ կառավարության եզրակացությունները:
Պատգամավորը ներկայացրել է 5 օրենսդրական նախաձեռնություն, որոնցից 3-ը նոր օրենքներ են, իսկ երկուսը` փոփոխություններ գործող օրենքներում: Մասնավորապես` առաջարկվում է օրենք ընդունել «Գյուղատնտեսության մասին», «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին», «Բազմազավակ մայրերի պետական խրախուսման մասին»: Փոփոխություններ են առաջարկվում հետեւյալ օրենքներում` «Գյումրի քաղաքի վերականգնման մասին», «Օտարերկրացիների մաuին»:
ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է ընդունել բոլոր այս նախաձեռնությունների մասին:
Նշենք, որ Սամվել Բալասանյանը Գյումրիի քաղաքապետի թեկնածու է, իսկ ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանի չառաջադրվելու պարագայում համարվում է քաղաքապետի առավել հավանականն թեկնածուն:


























