Հուլիսի 27-ին ժամը 11.00-ին, Գյումրիի թիվ 21 դպրոցում կկայանա նախորդ վիճակահանությունների արդյունքում չբաշխված մոտ 80 հատ բնակարնների բաշխման վիճակահանությունը: Վիճակահանությունից հետո կկազմակերպվի քաղաքացիների ընդունելություն:

Այնուհետեւ, քաղաքաշինական տեսչության Գյումրիի տարածքային գրասենյակում կկայանա բաշխման հանձնաժողովի հերթական նիստը:

Օրվա ընթացքում, քաղաքաշինության նախարար Ս. Թադեւոսյանը շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով կայցելի «Մուշ-2» եւ «Անի» թաղամասեր: