Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կասեցրել է «Նառ-Առ» ընկերության կողմից ներկրված «Բեյբիկո» մանկական հիգիենիկ տակդիրների վաճառքը: Այդ մասին NEWS.am-ին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանը:
Պարզվել է, որ ներկրված մանկական տակդիրներում PH-ի փոփոխությունը (թթվահիմնային միջավայրի փոփոխություն) եւ ֆորմալդեհիդների պարունակությունը չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին: Դրա հետեւանքով երեխաների մոտ հնարավոր են ալերգիկ ռեակցիաներ եւ մաշկային խնդիրներ առաջանան:
Ըստ Լ. Խալիկյանի` մանկական տակդիրների շուկան ենթարկվել է մանրակրկիտ ստուգման, սակայն միայն այդ խմբաքանակն է եղել վտանգավոր: Հուլիսի 16-ից «Նար-Առը» պարտավոր է ետ ընդունել վաճառված բոլոր տակդիրները:



























