Երեւանի քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցի `Կ. Դեմիրճյանի  անվան մարզահամերգային համալիրին հարակից ճանապարհահատվածը, ընթացող ճանապարհաշինական   աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 27-ին, երեկոյան ժամը 22:00-ից մինչեւ հուլիսի 30-ը, ժամը 06:00-ն  երթեւեկության համար կլինի փակ:

Որպես այլընտրանքային ավտոճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է երթեւեկել  Շինարարների, Արզումանյան, Էստոնական եւ Հալաբյան փողոցներով:

Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը: