Գյումրիի քաղաքապետարանը հերքել է շրջանառվող տեղեկությունները, թե Վարդան Ղուկասյանի համար ստորագրահավաք է նախաձեռնվել Գյումրիում:

Գյումրիի քաղաքապետարանի  մամուլի  քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ի պատասխան տպագիր եւ էլեկտրոնային մամուլում վերջին օրերին   տարածված  տեղեկատվության, թե Գյումրիում  երիտասարդների կողմից  կազմակերպվել է  ինչ-որ  ստորագրահավաք՝ ի պաշտպանություն քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, պարզաբանում ենք, որ  Գյումրիիքաղաքապետը եւ նրա  թիմակիցները    նշված  ակցիաների, ինչպես նաեւ  էլեկտրոնային   քվեարկությունների կազմակերպման   հետ   որեւէ  առնչություն չունեն  եւ  չեն  ունեցել: Դա հարիր չէ քաղաքապետի  աշխատաոճին:

Սփռված տեղեկատվությունը կեղծ է»: