Չի բացառվում, որ Էդմոն Մարուքյանի եղբայրը` Քրիստ Մարուքյանը, առաջադրի իր թեկնածությունը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:
«Նշենք, որ Քրիստ Մարուքյանը եղել է «Բիբլոս» բանկի կառավարիչը, նաեւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախընտրական շտաբի ղեկավարը:
Հիշեցնենք, որ հնարավոր առաջադրման դեպքում Քրիստ Մարուքյանը պետք է մրցակցի փաստաբան Կարեն Թումանյանի, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի եւ Լոռու փոխմարզպետ Էդիկ Կարախանյանի հետ»,- գրում է «Ժամանակը»:



























