Մարզպետարանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Բյուրեղավանի ԲՀԿ-ական քաղաքապետ Հակոբ Բալասյանը իր ձեռքի տակ եղած փաստաթղթերով իրավունք ուներ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի 1-ին հանրակացարանի բնակիչ Հերմինե Պետունցի եւ ԼՂ-ում պայմանագրային զինծառայող աշխատող ամուսնու բնակարանը տրամադրել մեկ ուրիշի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:

Հարկ է նկատել, որ սույն խնդիրը ուսումնասիրվել նաեւ մարզպետարանի կողմից եւ նախնական ուսումնասիրության արդյունքներով քաղաքապետը ճիշտ է: «Այն փաստաթղթերը, որոնք ի ձեռքի տակ են, ինքը իրավունք ուներ այդ բնակարանը տրամադրեր մեկ ուրիշի: Բայց զուգահեռ քննություն է կատարվում նաեւ դատախազությունում: Եթե ապացուցվեց, որ այդ փաստաթղթերը կեղծ են կնշանակի, որ ճիշտ չի վարվել: Այդ հարցը արդեն մարզպետի իրավասություններից դուրս եւգտնվում է իրավապահների քննության ներքո, որից հետո նոր հնարվոր կլինի միանշանակ պատասխան տալ»,- ավելացրեց Կովալենկո Շահգալդյանը: NEWS.am-ը  փորձեց կապվել Բյուրեղավանի ԲՀԿ-ական քաղաքապետ Հակոբ Բալասյանին, սակայն նրա հեռախոսը չի պատասխանում: Հարկ է նկատել, որ Հերմինե Պետունցի փոխանցմամբ, նա իր ամուսնու հետ ժամանակավոր բնակվել է ԼՂ-ում, սակայն վերջերս տեղեկացել է, որ հանրակացարանի իր բնակարանը Բյուրեղավանի քաղաքապետը վաճառել է: Այդ տեղեկությունը լսելուն պես վերադարձել է եւ արձանագրել, որ  դռան փականը կոտրել են, իսկ բնակարանը 650 հազար դրամով վաճառել: