Պաշտպանության նախարարությունում մեկնարկող կադրային փոփոխությունների վերաբերյալ NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:

Մոտ օրերս  կստորագրվեն մի քանի բարձրաստիճան զինվորականների աշխատանքի ազատման դիմումներ` ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանի,  վերջինիս կուրացիայի տակ գտնվող ՊՆ կազմհավաքային վարչության պետ Առաքել Մարտիկյանի:

Իսկ հանրապետության զինկոմ Սերգեյ Չալյանը, ինչպես հաղորդել էր «Հետք»-ը, արձակուրդ գնալու դիմում է գրել: ՊՆ մեր աղբյուրների փոխանցմամբ այս կադրային փոփոխությունները պայմանավորված են  զորակոչի հետ կապված որոշ բացահայտումներով:  Սեյրան Օհանյանը խիստ հրահանգել էր, որ այս տարի պետք է արդար մոտեցում լիներ եւ  բացառվեր ֆինանսական միջամտություններով ցանկալի զորամասերը «բրոնյա» անելը:  Սակայն  գարնանային զորակոչի ավարտից  հետո  արդյունքները, մեղմ ասած, Օհանյանին չեն գոհացրել եւ նա կադրային զտումների հարցը խիստ է դրել: 

Ըստ ՊՆ-ում շրջանառվող լուրերի,   լուրջ  է Վալերի Գրիգորյանի հարցը, քանի որ վերջինս զորակոչի կազմակերպման  գծով պատասխանատուն է: