Թերթի փոխանցմամբ, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասել է. «Խորհրդարանական ընտրություններում շատ հետաքրքիր մի բան կատարվեց, որի մասին, չգիտես ինչու, քիչ է խոսվում։ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածը, Դաշնակցության գրեթե ամբողջ ընտրազանգվածը, ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի ընտրազանգվածի զգալի մասը չվաճառեց իր ձայնը։

Աղքատ երկրում, որտեղ չորս կողմից փորձում էին կաշառել ընտրողին՝ կռիվ տալով յուրաքանչյուր ձայնի համար, քաղաքացիների մոտ մեկ երրորդը քվեարկեց խղճի մտոք։ Սա շշմելու երեւույթ է, որ, կարծում եմ, լուրջ դերակատարություն կունենա առաջիկա ընտրություններում»։