Հուլիսի 30-ին Ուկրաինայի իշխող «Ռեգիոնների կուսակցության» համագումարին Հայաստանից մասնակցել են ԲՀԿ-ական պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Ստեփան Մարգարյանը:
Կուսակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԲՀԿ պատվիրակները հանդիպումներ են ունեցել Ուկրաինայի պետական Ռադայի եւ «Ռեգիոնների կուսակցության» գերագույն խորհրդի ղեկավարության հետ:
Ի թիվս ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Չինաստանի Կոմունիստական Կուսակցության առաջին քարտուղար Հու Ձինտաոյի, համագումարին փոխանցվեց նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը:



























