Վահե Ավետյանի դեպքի շուրջ վերլություններ է իրականցել եւ հանգել այն եզրակցության, որ մարդիկ վերջապես ընդվզում են իրենց կյանքի եւ իրավունքի համար, ինչը իր մեջ կրում է թե բարոյական, թե իրավական պահանջ: Այս մասին այսօր` օգոստոսի 3-ին հրավիրված ասուլիսին ասաց «Վահե Ավետյան» նախաձեռնության անդամ, ազգրագրագետ Հրանուշ Խառատյանը:

Ազգագրագետը նշեց , որ ուսումնասիրվել են նաեւ իշխանության ներկայացուցիչների արձագանքը: «Այնքան լավ չեն ձեւակերպում իրենց մոտեցումը, ինչը հստակ արտահայտված է: Օրինակ, ՀՀԿ խմբակցության քարտուղարի խոսքը, ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանինինը: Կարծում եմ, որ շատ խոցելի իրավիճակում ենք, երբ թե էթնիկ, թե հասարակական արժեհամակարգը այսքան ցայտուն արտահայտված, այսքան բեւեռային տարբեր է»:

Հրանուշ Խառատյանը կարծում է, որ շատ լուրջ հարկավոր է սկզբունքային արժեհամակարգի խնդիրը քննարկել: «Մենք հասել ենք անուղեղ սպանության սահմանին, ինչը շատ վտանգավոր է»,- նկատեց նա:

Հրանուշ Խառատյանը նաեւ նշեց, որ Վահե Ավետյանի հորը վերջերս նախաքննական մարմինը հրավիրել է հարցաքննության: Սակայն հրավիրողը տեղում չի եղել եւ Վահեի հայրը դրսում սպասել է: «Ինչու ես կանչել այդ ժամին, եթե զբաղված ես»,- հարցրեց Հրանուշ Խառատյանը եւ դա գնահատեց որպես տեռորին եւ նվաստացմանը ուղղված քայլ:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի