«Հարսնաքարի» գործով առկա կասկածները մինչ օրս չեն փարատվել, բարձրացված հարցերը իրենց պատասխանները չեն գտել, իսկ ոստիկանության գործողությունները ավելի են խորացնում կասկածները:Այս մասին այսօր` օգոստոսի 3-ին հրավիրված ասուլիսին ասաց «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարի» միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնական խմբի անդամ, իրավաբան Դավիթ Սանասարյանը:
Վերջինս ընդգծեց, որ տուժողներից մեկը ցուցմունք է տվել եւ ասել, որ այնտեղ եղել են 15 մարդ, բայց մինչ օրս մենք միայն 6-ի մասին են խոսում: Դավիթ Սանասարյանն անհեթեթություն համարեց նաեւ այն հանգամանքը, որ Ռուբեն Հայրապետյանի հեռախոսազանգերը չեն կարողացել լսել:
Ակտիվիստը նշեց, թե իրենք մտել են մի մեծ մարաթոնի մեջ` վստահեցնելով, որ «այդ բոքսի ռինգում մինչեւ 12-րդ ռաունդի վերջին վարկյանը պայքարելու են, որպեսի գործը չկարողանան կոծկել»: «Ես դա հայտարարում եմ իմ անունից ամենայն պատասխանտվությամբ»,- նշեց նա` կոչ անելով բոյկոտել եւ չօգտվել Ռուբեն Հայրապետյանին պատկանող արտադրանքից եւ հաստատություններից:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի



























