Նույնիկ եթե սիրիահայերը Երեւան գան, նրանք դժվար թե աշխատանք կարողանան գտնել: Նման կարծիք լրագրողներին հայտնել  է Հայ սփյուռքի մասնագետ, ԵՊՀ-ի պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը:

«Սիրիահայերը կապված են հայրենիքին: Այս ամբողջ ընթացքում նրանք Ասադի նկատմամբ չեզոք են եղել, եւ  երբ իրադրությունն արդեն կարգավորվում է, պատրաստ են վերադառնալ խաղաղ կյանքին: Նրանց մի մասը գնացել է երկրից հարեւան Լիբանան, որտեղից առաջին հնարավորության դեպքում պատրաստվում են վերադառնալ հայրենիք», – նշել է Հովհաննիսյանը:

Հայաստանում Սիրիայի մեր հայրենակիցները երկար չեն մնա: Սակայն եկվորների աշխատանքի մասին քչերն են մտածել: Իսկ Սիրիայի հայ համայնքը ոսկերիչներ են, կանայք` հրուշակագործներ: Քչերը կուզենան կիսել իրենց աշխատանքը նրանց հետ: «Դժվար թե այդ վարպետներին ցանկանան աշխատանք տալ այն Երեւանում, որը, գիտենք, հիմնված է կաշառակերության եւ ծանոթությունների վրա», – հայտարարել է Հովհաննիսյանը:

«Իհակե, այն, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնում  աջակցելու հարենակիցներին, լավ է: Սակայն չպետքէ կրկնել 1946-48թթ. սխալները, երբ Հայաստան հրավիրեցին տասնյակ հազարավոր մարդկանց` ոչ ոքի աշխատանքով չապահովելով»:

Նա հույս է հայտնել, որ խնդիրը կլուծվի, եւ Հալեպի հայ համայնքը կպահպանի իր գոյությունը: