Գյումրիում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում օգոստոսի 7-ի դրությամբ առաջադրված միակ թեկնածուն ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյանն է: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ, առայժմ առաջադրումներ չկան Արթիկի քաղաքապետի պաշտոնում:
Նշենք, որ Շիրակի մարզի 119 համայնքներից 113-ում սեպտեմբերի 9-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 5-ին եւ կտեւի մինչեւ օգոստոսի 10-ի ժամը 18-ը:




























