NEWS.am-ի տեղեկություններով օգոստոսի 7-ին օպերատիվ տվյալներ իրացնելիս ոստիկանության Գյումրու բաժնի աշխատողները գողություն կատարելու կասկածանքով Իշտոյան փողոցի թիվ 232/255 տնակից բերման են ենթարկել Ամալյա Ա-ին:
Տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Ինչպես նաեւ փոխանցեցին, որ Ամալյա Ա-ն խոստովանել է, որ սույն թվականի ապրիլին բաց դռնից մուտք գործելու միջոցով Անի թաղամասի 13-րդ փողոցի 7/բ շենքի բնակարաններից մեկից գողացել է ոսկեղեն եւ «Քենոն» տեսակի թվային ֆոտոխցիկ:
25-ամյա Ամալյա Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել, կատարվում է նախաքննություն:




























