Ադրբեջանական իշխանությունները շարունակում են խոսքի ազատության դեմ ուղղված քաղաքականությունը։ Այն բանից հետո, երբ ճաղերի ետևում հայտնվեցին տասնյակ լրագրողներ և ջախջախիչ հարված հասցվեց անկախ լրատվամիջոցներին, երկրի իշխանությունները հասան բլոգերներին։ Մասնավորապես, հայտնի երկու բլոգերներ՝ երիտասարդական «Օլ» («Եղի՜ր») շարժման առաջնորդ 26-ամյա Ադնան Հաջիզադեն և «Alumni Network» երիտասարդական ցանցի 30-ամյա ղեկավար և ANTV ինտերնետ-հեռուստատեսության հիմնադիրներից մեկը հանդիսացող Էմին Միլլին հուլիսի 8-ին կալանավորվել են, այն բանից հետո, երբ հարձակման են ենթարկվել երկու մարզիկների կողմից։ Դատարանը մինչև հետաքննության ավարտը նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել 2 ամսով կալանքը։ Եթե նրանք մեղավոր ճանաչվեն «խուլիգանություն» հոդվածով, ապա նրանց սպառնում է 2-5 տարվա ազատազրկում։
Տեղադրություն




























