«Եզդի Ճակո» մականունով հայտնի քրեական հեղինակության հարազատները պատրաստվում են դատի տալ բոր նրանց ովքեր «Եզդի Ճակոյին» «օրենքով գող» են անվանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Եզի Ճակոյի քույրը` Կարինե Ամոյանը:

Նրա խոսքով, «Եզդի Ճակոն» պարզապես մեծ հեղինակություն է ունեցել եւ իր անվամբ հարցեր են լուծվել: «Ղարաբաղ ֆուռերով զենքեր է ուղարկել, Սպորտի ֆեդերացիայի նախագահ է եղել, սպորտդպրոցներ է պահել, ծերանոցներ, մանկատներ, դպրոցներ  եւ այլն: Նա գող չի եղել: Նույնիսկ, երբ նրան առաջարկել են գող դառնալ նա հրաժարվել է պատճառաբանել, որ պարտադիր չէ, որ ինքը գող դառնա, որ իրեն հարգեն»,- նշեց քույրը: