Տավուշի մարզի ոստիկանությունում կնոջ կողմից Լուսահովիտ գյուղի մոտ ծառայող զինվորներին լուցկու տուփով թմրանյութ իրացնելու դեպք չի արձանագրվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը: «Այդ տեղեկությունը բացարձակ սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը»,- նշեց Մալխասյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մոտ մեկ շաբաթ առաջ իջեւանցի ոստիկանները բացահայտել են, որ Խաշթառակ գյուղի մի բնակչուհի սահմանապահ զինվորներին  թմրանյութ է վաճառել: «Առավոտի» տվյալներով` կինը Լուսահովիտ գյուղի մոտ ծառայող զինվորներին լուցկու տուփով թմրանյութ է իրացրել, մեկ տուփի  համար զինվորներից վերցնելով 5 հազար դրամ: Թերթի աղբյուրները հայտնել էին նաեւ, որ գործի կապակցությամբ նյութեր են նախապատաստվում, կինը ձերբակալված չէ: