Երեւան համայնքի բակային տարածքների հիմնանորոգման եւ պահպանման համար 2012թ. բյուջեով նախատեսվել է 1162.4 մլն դրամ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Երեւան քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչությունից:
Այդ գումարով նախատեսվում է բարեկարգել 117 բակային տարածք եւ կառուցել 12 նոր մինի ֆուտբոլի դաշտեր։ Քաղաքապետարանից հայտնեցին, որ բարեկարգման շրջանակներում վերանորոգվում են եզրաքարերը, բարեկարգվում (կանաչապատվում, ասֆալտապատվում, ավազապատվում) տարածքը, տեղադրվում են նստարաններ, մանկական խաղեր, սպորտային մարզասարքեր, զրուցատաղավարներ եւ այլն։



























