Հայաստանի առաջ ծառացած ներքին մարտահրավերներից է երթեւեկության խնդիրը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքով՝ Երեւանում կատաստրոֆիկ է դարձել մեքենա վարելը, պարապես հնարավոր չէ մեքենա վարել:
«Ահավոր է, այսպիսի բան չեմ տեսել, կատաստոգիկ է մեքենա քշելը: Երեւանի կենտրոնում հարյուրի տակ քշում են: դա նշանակում է որ հոգեբանական, սոցիալական պրոբլեմ կա: Հայաստանում մահապարտների մեծ խումբ կա՝ վարորդներն են»,- նշեց նա:
Քաղաքագետը կոչ արեց վերցնել եւ համեմատել Չեխիայում ավտովթարներից զոհերի եւ տուժածների թիվը Հայաստանի պատկերի հետ: Նրա փոխանցմամբ՝ երթեւեկության այս պայմաններում աճում է Հայաստանում զոհերի եւ տուժածների թիվը:
Հայաստանի ներքին մարտահրավերներից շարունակում են մնալ մարդու իրավունքների խնդիրները, դատական մարմինների աշխատանքը, իսկ օրինակ՝ ձմռան մոտենալուն պես կսրվեն՝ սոցիալական խնդիրները, ապա՝ նախագահական ընտրությունները:



























