Մոտակա օրերին ՀՀ-ում աչքի ընկնող գործարարների գգալի մասը պատրաստվում է լքել ՀՀ սահմանները: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Եվ եթե մի կողմից նրանցից որոշներն իրականում բիզնես ծրագրերով կապված են արտերկրի հետ, եւ այսպես թե այնպես նրանց դրսի գործերը «խեղդում» են, ապա մի մասի համար այս «թռիչքը» ունի իր պատրվակները: Տեղական գործարարները` հատկապես հանքարդյունաբերության ու քարի վերամշակման ոլորտը ներկայացնող մարդիկ, որոնց գործունեության կենտրոնները ՀՀ մարզերն են, որեւէ կերպ չեն ուգում խառնվել ՏԻՄ գործընթացներին:

Չնայած նրան, որ օգոստոսի սկզբից եւեթ իշխանական ապարատից գործարար հատվածի լայն շրջանակներին ասվել է, որ բոլորը ժամանակին ավարտին հասցնեն «կողքի» գործերը ու լծվեն իրենց մշտական «աշխատանքներին»: Ի դեպ, չի բացառվում, որ «գնացողների» թվում լինի նաեւ վրացական իշխանությունների հետ սերտագին շփումների մեջ գտնվող Վարդան Այվազյանը, որը, չգիտես ինչպես, կարողանում է ցանկացած իրավիճակից շահած դուրս գալ: Եվ եթե իրենց քրտինքով աշխատող մանր ու միջին գործարարների դեպքում նման որոշում կայացնելը «պրինցիպի» հարց է, ապա Այվազյանի դեպքում երեւի կարիք էլ չկա ասելու, որ հաշվարկը «նաղդ» է»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: