Հոլանդիայում մահացել 100-ամյա Միպ Գիսը, որն օգնել է Աննա Ֆրանկի ընտանիքին, երբ նրանք թաքնվում էին նացիստներից Ամստերդամում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Հենց Գիսն է գտել եւ պահպանել Աննայի օրագիրը:

Միպն ու եւս մի քանի հոգի, որ ժամանակին աշխատել են Աննայի հոր՝ Օտտո Ֆրանկի ղեկավարությամբ, թաքնվող ընտանիքին պարեն, հագուստ եւ գրքեր են մատակարարել 1942թ-ից մինչեւ ձերբակալությունը՝ 1944թ., հաղորդում է BBC News-ը:

Ֆրանկ ընտանիքի ձերբակալության օրը Գիսը Աննայի սենյակում գտել է նրա օրագիրը: Նա պահպանել է այն եւ հետագայում հանձնել Օտտո Ֆրանկին՝ միակն, ով փրկվել էր ողջ ընտանիքից: Ինքը՝ Աննա Ֆրանկը մահացել է գերմանական համակենտրոնացման ճամբարում որովայնային տիֆից 1945թ.:

Աննան օրագիր էր պահում 1942թ. հունիսի 12-ից 1944թ. օգոստոսի 1-ը: Սկզբում նա գրում էր միայն իր համար, մինչեւ 1944թ. չլսեց Նիդեռլանդների կրթության նախարար Բոլկենշտեյնի ելույթը: Վերջինս ասել էր, թե օկուպացիայի շրջանում նիդեռլանդցիների վկայությունները պետք է համաժողովրդական հարստություն լինեն: Դրանից հետո Աննան որոշեց գիրք հրապարակել, որի հիմքում պետք է լիներ նրա օրագիրը, հաղորդում է «Ռոսբալտը»: