Այսօր՝  սեպտեմբերի 8-ին, Երևանի կրկեսի վերակառուցվող շենքն ապամոնտաժելու նպատակով՝ կրկին պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Ագաթանգեղոսի 1 հասցեում:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ժամը 15.30-ից մինչև ժամը 16.30-ը կդադարեցվի երթևեկությունը Ագաթանգեղոսի փողոցում՝ Խորենացի-Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից մինչև Խորենացի փողոց-Արշակունյաց պողոտա խաչմերուկ հատվածները:

Ոստիկանները հայցում են մեր համաքաղաքացիների ներողամտությունը: