Վրաստանի նախագահը ելույթ է ունեցել խորհրդարանը ցրելու առնչությամբ նախագահի իրավասությունների սահմանափակման նախաձեռնությամբ։ Այս մասին, Միխեիլ Սահակաշվիլին ասել է Վրաստանի խորհրդարանում, հուլիսի 20-ին տեղի ունեցած քաղաքական բանավեճերի ընթացքում։
«Չնայած, կրկնում եմ, երբ երկիրը գտնվում է այսպիսի վիճակում, նախագահական հզոր ինստիտուտ է անհրաժեշտ, սակայն կարեւոր է նաեւ խորհրդարանի դերը»,-ասել է նա։ Ըստ Սահակաշվիլու, «վարդերի հեղափոխությունից» հետո անհրաժեշտ էր ունենալ հզոր նախագահական ինստիտուտ, որպեսզի իրականացվեին բարդագույն քայլեր եւ իրագործվեին բարեփոխումներ", ասել է նա։



























