«Իսկ ի՞նչ է պատահել, ընդամենը Վարդան Օսկանյանը միացել է այն երեք միլիոն ՀՀ քաղաքացիներին, որոնք անձեռնմխելիություն չունեն, օրինակ՝ հավասարվել է ինձ։ Եթե ես ցանկացած պահի շարքային ոստիկանի քմահաճույքով կարող եմ կալանավորվել, Օսկանյանը հավասարվել է ինձ։ Իսկ այն խոսքերը, թե՝ «տասը տարվա նախարար» եւ այլն... Հիշեցնեմ, որ օրենքի առաջ բոլորը հավասար են։ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ԱԳ նախարար էր, սակայն տարիներ շարունակ չէին տալիս ՀՀ քաղաքացիություն։ Նույն կերպ, երբ Օսկանյանի կառավարությունը հետապնդում էր Արզումանյանին, նա էլ էր նախարար»,- երեկ այսպես արձագանքեց Պարույր Հայրիկյանը՝ ի պատասխան լրագրողների հարցի, թե ինչպես է վերաբերվում Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուն»,- գրում է «Առավոտը»: