ՀՀԿ-ն մարզերում արդեն սկսել է նախապատրաստությունը նախագահական ընտրություններին։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Այդ կոնտեքստում նախօրեին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի կաբինետ էր հրավիրվել արարատցի նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը։ Վերջինս Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ է։ Մեր թղթակցի հարցին, թե ինչով է զբաղվում այժմ, Ալեքսանյանը պատասխանել է՝ գյուղատնտեսությամբ։ Ինչպես հայտնի է, այս անգամ Լեռնիկ Ալեքսանյանը չընդգրկվեց ՀՀԿ ցուցակի անցողիկ տեղում ու չդարձավ պատգամավոր։ Հարցին՝չի՞ նեղացել ՀՀԿ-ից, պատգամավորը հակադարձեց. «Ումի՞ց։ Ինչի՞ համար»։
Հիշեցնենք, որ նա «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հեռու բարեկամներից է , սակայն մյուսներից անխնա էր քննադատում ընդդիմությանը»,- գրում է «Ժամանակը»:



























