Կենսաթոշակներից 240 մլն դրամ յուրացրած եւ այժմ կալանավորված ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը մինչ օրս նախաքննական մարմնին ցուցմունք չի տվել: Այդ մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
«Փոխարենը Խաչիկյանի մասին նրա երբեմնի ենթակաները «կործանարար» ցուցմունքներ են գրել: Ու թեեւ Վ. Խաչիկյանն ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, այնուամենայնիվ այսպես ասած, «գողական է գնում»` միայն հայտարարելով, թե իր մեղքը չի ընդունում: Այլ կերպ ասած` «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կամաց-կամաց սերտում է քրեական բարքերը»,- գրում է «ժողովուրդը»։



























