25-ամյա Նելլին ամիսներ առաջ է հեռացել ամուսնուց, երբ անկողնում գտել է մերկ ամուսնուն ու նրա մորը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Նելլին (անունը փոխված է-խմբ.):
«Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ ուժ է տվել այդ 5 ամիսները դիմակայելու: Մի քանի տարի ընկերություն եմ արել նրա հետ: Ճիշտ է, վիճաբանություններ եղել են, սակայն ոչ մի անգամ նրանք ցույց չեն տվել իրենց իսկական դեմքը: Անգամ ընտանիքներով էինք սկսել մոտիկություն անել: Մի օր էլ հյուր գնացի, սակայն ինձ չթողեցին տուն վերադառնալ` հայտնելով, որ արդեն իրենց ընտանիքի անդամն եմ»,- մանրամասնեց Նելլին:
Աղջկա խոսքով, միայն մի ամիս է վայելել ամուսնությունը: Այնուհետեւ ընտանիքի անդամները` ամուսինը, սկեսուրը, հետո էլ սկեսրայրը, սկսել են իրենց իրական դեմքը ցույց տալ: «Սկեսուրս կենցաղային հարցերում այնպես էր անում, որ ես ինձ նվաստացած զգամ: Դիտավորյալ գազօջախը կարող էր փչացնել, որպեսզի իմ եփած կերակուրը փչանար, ինձ համար նվերներ էր գնում, բոլորին ցուցադրում, հետո էլ խլում ինձնից ու նվիրում իր աղջկան: Սկեսուրս տառապում էր նաեւ այն մտքից, որ իր աղջիկն ամուսնացած է եւ չի կարողանում երեխա ունենալ: Տան բոլոր փողերը ուղարկում էր աղջկան` բուժումների եւ դեղեր գնելու համար: Իսկ երբ ես հղիացա ու այդ մասին հայտնեցի իրենց, սկեսուրս ասաց, որ իրենց երեխա պետք չէ: Սթրեսային այդ պայամններին չդիմանալով` ես կորցրի իմ երեխային»,- ավելացրեց Նելլին: Երբ մոտեցել է նրա թեզի պաշտպանության օրերը նա Մոսկվայից վերադարձել է Երեւան: «Սկեսուրս ակնհայտ արգելեց ամուսնուս ինձ հետ գալ` ասելով, որ մի քանի շաբաթից իրենք միասին կգան: Ամուսինս էլ հնազանդվում էր մորը, անգամ մեր ամուսնական հարաբերությունների ու քննարկումների մասին պատմում նրան: Ես առանց ամուսնուս մեկնեցի Հայաստան, քանի որ նա սովոր էր քնելուց առաջ մոր այտը համբուրել: Շաբաթներ անց նրանք եւս վերադարձան: Ամենասարսափելին այն էր, երբ իմացա, որ սկեսուրս իմ կերակուրի մեջ ինչ-որ բան է լցնում եւ երեւի նրա համար, որ չհղիանամ կամ էլ վիժեմ»,- վերհիշեց Նելլին: Նա այդ ամենը հասկանալով` գրեթե բան չի կերել եւ իր կասկածներում համոզվել է, երբ իր տատիկը տեսակցելու նպատակով հյուր էր եկել ու սխալմամբ խմել իր համար նախատեսված սուրճը: Արդյունքում նրա տատիկը թունավորվել է:
«Մի անգամ էլ ինձ դուրս հանեցին իրենց տանից: Որոշ ժամանակ անց ամուսինս վերադարձավ ու հորդորեց` երես թեքեմ ծնողներիցս ու միանամ իրեն: Ես մերժեցի, սակայն երեկոյան ուղեղս մթագնել էր, վիճեցի մորս հետ ու դուրս եկա տանից: Երբ գնացի իրենց տուն տեսա, որ դուռը բաց է: Մտածեցի, որ ինձ է սպասում, սակայն, երբ ներս մտա, անկողնում գտա մերկ ամուսնուս ու իր մորը…Ոչինչ գրեթե չեմ հիշում, միայն հիշում եմ, որ տան իրերն էի ջարդում, հետո մայրս եկավ ու ինձ տարավ: Ականջներումս մնացել է սկեսուրիս խոսքերը. «Բա ի՞նչ էիր ուզում, կինը դու ես, չես բավարարում, ես պետք ա բավարարեմ, էլի…»»,- հուզմունքով վերհիշեց Նելլին:
Նա դիմել է Կանանց իրավունքների կենտրոն եւ կենտրոնի հոգեբանների եւ իրավաբանների խորհրդատվությունների արդյունքում կարողացել է հաղթահարել այդ սթրեսը: «Հոգեբանական սեանսներն ավարտելուց հետո ես ինձ արդեն վերագտել եմ, գիտեմ, որ իմ կյանքը դեռ առջեւում է: Սա ուղղակի փորձություն էր` հասկանալու, որ ես ուժեղ եմ, ու որ կյանքում ինձ այսուհետ հաջողություններ են սպասվում: Շուտով ընտանիքով կմեկնենք Մոսկվա հայրիկիս մոտ: Վստահ եմ, որ հեշտությամբ աշխատանք կգտնեմ ու նոր, հաջողություններով լի կյանք»,- ավելացրեց Նելլին:
Հ.Գ. Բոլոր այն կանայք, ովքեր ենթարկվում են ֆիզիկական, տնտեսական կամ հոգեբանական բռնության օգնություն ստանալու համար կարող են դիմել Կանանց իրավունքների կենտրոնի անվճար հետեւյալ թեժ գծին` 54 28 28:




























