ԼՂՀ եւ Ադրբեջանի շփման գծում հունվարի 22-ին կանցկացվի ԵԱՀԿ հերթական մոնիթորինգը։ Այն կանցկացվի Աղդամի շրջանի սահմանին։
Մոնիթորինգը կիրականացնեն ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի օգնականները։
ԼՂՀ պաշտպանական բանակի կողմից մոնիթորինգը կանցկացնեն Պիտեր Կին, Վլադիմիր Չոնտուլովը եւ Ժասլան Նուրտազին։ Ադրբեջանական կողմից կմասնակցեն Իմրե Պալանտինուսը եւ Իրժի Էբերլեն։




























