Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունում այսուհետ նոր արտակարգ եւ լիազոր դեսպան ունի:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ անցած տարեվերջին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանն ընտրվել է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն: Այդ կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 21-ին հրամանագիր է ստորագրել Արմեն Սմբատյանին Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:
Հանրապետության Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Օլեգ Եսայանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա): Նշենք, որ Եսայանը ԼՂՀ նախկին վարչապետն էր, զբաղեցրել է նաեւ Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնը:




























