Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինն ընդունել է Լիբանանում Հունգարիայի դեսպան Արպատ Ռոնային: Բարձրաստիճան դիվանագետը իր առաքելության շրջանակներում այց է կատարել կաթողիկոսին՝ Անթիլիասում գտնվող նրա նստավայրում եւ ծանոթացել է Լիբանանի իրավիճակի վերաբերյալ նրա գնահատականներին: Բացի այդ, Հունգարիայի դեսպանը ծանոթացել է Լիբանանի hայ համայնքի պատմությանը:

Նշենք, որ Ռոնան ժամանակին դիվանագիտական առաքելություն է կատարել Թուրքիայում եւ լավ ծանոթ է հայ-թուրքական մերձեցման գործընթացին ու արձանագրությունների նրբություններին: Արամ 1-ինը դեսպանին ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին, հավելելով, որ այդ փաստը համընդհանուր ճանաչված է եւ քննարկման ենթակա չէ, իսկ Թուրքիան պետք է ճանաչի Օսմանյան կայսրության չարագործությունները: