Ընտրական հանձնաժողովների կազմերի փոփոխությունից հետո, Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների կեղծումն անհնար կդառնա: Նման հայտարարությամբ է հանդես եկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած, երկրի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն Չերկասկի մարզի Զոլոտոնոշա քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

«Կարծում եմ, որ հիմա հանձնաժողովները, որոնք կազմավորվելու են 50-50 սկզբունքով, թույլ չեն տա Վիկտոր Յանուկովիչին ու նրա թիմին՝ կեղծել ընտրությունների արդյունքները, ինչպես նրանք դա արեցին առաջին փուլում, առնվազն 3-4 մարզերում»,- Տիմոշենկոյի խոսքերն է մեջբերել «Ուկրաինսկայա պրավդա» թերթը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել վարչապետ Յուլիա Տիմոշենկոն եւ Տարածաշրջանների կուսակցության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը: Վերջինս առաջին փոլում ստացել էր մոտ 35 տոկոս ձայն, իսկ Տիմոշենկոն` 25 տոկոս: Երկրորդ փուլը կայանալու է փետրվարի 7-ին: