Նվազագույնը ութ ձնահոսք է թափվել Տրանսկովկասյան մայրուղու վրա հունվարի 25-ի գիշերը: Ավտոմայրուղին երթեւեկության համար փակ է նախօրեից, ժամը 21-ից:
Մայրուղու մոտ, լանջերին ձյան բարձրությունը հասել է 70-80 սանտիմետրի: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Հարավային Օսիայի ԱԻՆ-ը, ուժեղ ձնահոսքը, որ նկատվում է վերջին շրջանում, թույլ չի տալիս վերականգնել երթեւեկությունը ճանապարհով:
Չնայած վատ տեսանելիությանը՝ ճանապարհային ծառայությունների աշխատակիցները մաքրոմ են ճանապարհը, սակայն այն բացելու մասին խոսելը դեռ վաղ է, դեռ կա նոր ձնահոսքի վտանգ:




























