Խոշոր հրդեհ է տեղի ունեցել հունվարի 25-ի լույս 26-ի առավոտյան Մոսկվայի գեոդեզիայի եւ քարտեզագրության պետական համալսարանի հանրակացարանում: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի գլխավոր վարչության, հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի սենյակներից մեկում : Հրդեհը մարելու ժամանակ մայրաքաղաքի ԱԻՆ աշխատակիցները ծխով պատված տարածքներից փրկել են 82 մարդու եւ տարհանել 212-ին:

Դեպքի արդյունքում զոհեր եւ վիրավորներ չկան: Արդեն առավոտյան՝ ժամը 5:50-ին հրդեհը վերացվել է: Այրվել է 15 քմ տարածք: Հրդեհի պատճառները պարզելու համար դեպքի վայրում աշխատում են Մոսկվայի հրշեջ վերահսկողության քննիչները: Հաղորդում է «Ռադիո մայակ»-ը: