Վրաստանի ՆԳՆ ձերբակալել է հանցավոր խմբավորման 10 անդամների, ովքեր մեղադրվում են կաշառք վերցնելու համար։
Ինչպե նախօրեին հայտնել է անվտանգության դեպարտամենտի փոխնախագահ Սոսո Թոփուրիձեն, ձերբակալվել է Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության նախարարության 8 աշխատակից։
«Կաշառքի չափը մեծ չէ, սակայն դա կապ չունի, եւ կաշառք վերցնող յուրաքանչյուր մարդ կձերբակալվի»,- նշել է էկոնոմիկայի փոխնախարար Զուրաբ Ալավաձեն։
Բացի նախարարության աշխատակիցներից, ձերբակալվել են նաեւ երկու գործարարներ։
Եթե ձերբակալվածները մեղավոր ճանաչվեն, կդատապարտվեն 9 տարվա ազատազրկման։




























