Արցախի ներդրումային հիմնադրամը սկսել է պետական ֆինանսական ծրագրի իրականացման երկրորդ փուլը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի Մարտունու, Շուշիի եւ Հադրութի շրջանի գյուղերի բնակարանային պայմանների բարելավմանը: Հիմնադրամը ապառիկով գումար է տրամադրում բնակարան գնելու,կահավորելու կամ վերանորոգելու համար 5 տարի ժամկետով, 5 տոկոս տոկոսադրույքով: Բնակարանները վերանորոգելու համար հիմնադրամը պատրաստ է գյուղացիներին տրամադրել 2,5 մլն դրամ, իսկ գնելու համար մինչեւ 4,5 մլն դրամ: Հիմնադրամի աշխատակիցներն այցելում են վերը նշված շրջաններ եւ ծանոթացում գյուղապետերին եւ գյուղացիներին ծրագրի մանրամասնությունների եւ առանձնահատկություննեևի հետ:
Ծրագրի հիմնական նպատակն է խթանել բնակարանաշինությունը Լեռնային Ղարաբաղում:



























