Թուրքիայի Անթալիա քաղաքի տներից մեկի բակում կատուների կողմից հայտնաբերված առնետը կարողացել է պայքարել եւ փախչել։

Քաղաքացիներից մեկը տեսել է կատուների եւ առնետի դիմակայությունն ու անմիջապես բջջային հեռախոսով սկսել է տեսանկարահանել։

Հետաքրքիր է, որ առնետը ոչ միայն դիմադրել է 4 կատվի, այլ նաեւ հարձակվել է նրանց վրա։ Դիմակայությունն ավարտվել է նրանով, որ առնետին հաջողվել է փախչել։