Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «գիտակցաբար է հրահրել» նախկին պաշտոնյաների դեմ գործընթացը։ Այդ մասին դեկտեմբերի 27-ին «Իմեդի» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտնել է վարչապետը։
Նա նշել է, որ նախկին ազդեցիկ պաշտոնյաների ձերբակալություններն անհրաժեշտ են եւ բացատրել է իր դիրքորոշումը:
Ըստ Իվանիշվիլիի` Վրաստանի նոր կառավարությունն ստիպված է գործ ունենալ «հանցավոր» համակարգի հետ, որի զոհ են դարձել նախկին շատ պաշտոնյաներ, այդ թվում` «նրա գլխավոր ստեղծող Սահակաշվիլին»: Նա նաեւ հավելել է, որ իր համար հեշտ չի եղել խզել կապերը երկրի նախագահի հետ, սակայն, որ ի տարբերություն իր թիմի շատ այլ անդամների, դիմել է այդ քայլին:
Բացի այդ, Իվանիշվիլին մեկնաբանել է տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչներով փոխարինելուց հետո ստեղծված իրավիճակը: Ըստ վարչապետի` դա վկայում է, որ Սահակաշվիլին «ինչ-որ բան է մտածել»:
Սահակաշվիլիի կողմնակիցների ձերբակալոթյուններն սկսվել էին խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» դաշինքի հաղթանակից հետո: Սահակաշվիլին անձամբ դա համարում է քաղաքական հետապնդում:




























