Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ապրող 44-ամյա Օ.Ֆ.Ս.-ն ինտերնետ մի կայքով պոռնոֆիլմեր դիտելու ժամանակ հայտնաբերել է, որ ֆիլմերից մեկի «գլխավոր դերում» ինքն է։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Օ.Ֆ.Ս.-ն ինտերնետում պոռնոֆիլմեր դիտելու ժամանակ տհաճ անակնկալի է հանդիպել՝ տեսնելով իր եւ մի կնոջ մասնակցությամբ սեռական հարաբերությունը, որն ինչ որ մեկը գաղտնի նկարահանել եւ գցել է պոռնոկայք։
Տղամարդը դիմել է ոստիկանություն՝ բողոք ներկայացնելով իր սեռական հարաբերությունը գաղտնի նկարած եւ տեսագրությունը ինտերնետ կայք գցած անձի կամ անձանց դեմ։
Ոստիկանությունը պարզել է, որ կայքի սերվերը գտնվում է Թուրքիայից դուրս եւ դեռ հայտնի չէ, թե Օ.Ֆ.Ս.-ի սեռական հարաբերության տեսագրությունն իչնպես է հայտնվել այդ ինտերնետ կայքում։ Նշվում է, որ հետաքննությունը շարունակվում է։
Նշենք, որ Թուրքիայում մեկ ամսի առաջ եւս նմանատիպ դեպք էր գրանցվել։ Ամուսինը ինտերնետով պոռնոֆիլմեր դիտելիս իր կնոջն էր հայտնաբերել «գլխավոր դերում»։




























