Ուկրաինայի հայերի միության ֆինանսական եւ նյութական օգնությունը մոտ ժամանականերս կփոխանցվի սիրիահայերին: Ներկա պահին պարզում են, թե բացի ֆինանսական օգնությունից էլ ինչի կարիք ունեն Սիրիայի հայերը:
Ինչպես Analitika.at.ua-ին հաղորդել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը, Միությունը համերաշխ է այն բոլոր հայկական կազմակերպությունների հետ, որոնք օգնության ձեռք են մեկնել Սիրիայում աղքատության մեջ հայտված հայերին: «Մեր կազմակերպությունը բոլոր կողմերով օգնելու է մեր սիրիական հայրենակիցներին, եւ մենք շարունակելու ենք հետեւել իրադարձություններին»,- ասել է նա:





























