Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով վարակվելու խնդրին, սովորական բախվում են այն ընտանիքները, որտեղ ընտանիքի հայրը երկար ժամանակ աշխատանքի բերումով գտնվում է տնից հեռու, չպաշտպանված սեռական կյանք վարում, իսկ վերադառնալիս բուժզննում չեն անցնում, այդկերպ վտանգի տակ դնելով կնոջ սեռական առողջությունը: Այս մասին, այսօր` հունվարի 31-ին, մամուլի ասուլիսում նշեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:
Նրա խոսքով` իրենք հաճախ են արտագնա աշխատանքից վերադարձած տղամարդկանց բուժզննում անցնելու կոչ անում, որպեսզի հնարավոր լինի խուսափել նման խնդիրներից, նույնիսկ եթե նրանք ամուսնացած չեն:
Ասուլիսի մյուս բանախոս` գինեկոլոգ Լիլիթ Կոջոյանն, իր հերթին, նշել է, որ սեռավարակները փոխանցմանը նպաստում է նաեւ մարմնավաճառությունը: «Մենք ունենք 20-30 վտանգավոր սեռավարակներ: Ամենամեծ վտանգն այն է, որ դրանք հաճախ անպտղության են հանգեցնում»,-նշեց Կոջոյանը, հավելելով, որ շատերը նախընտրում են ինքնաբուժությամբ զբաղվել, իսկ դա վտանգավոր է, քանի որ այդ դեպքում միկրոբները չեն վերանում:
Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը նշեց, որ որոշ մարդիկ մինչ օրս չգիտեն, թե ինչպես պետք է օգտագործել պահպանակը, գնում են դրանք դեղատներից, երկար ժամանակ պահում գրպաններում, որից հետո միայն օգտագործում: Պահպանակներ կարելի է ձեռք բերել նաեւ սովորական խանութներում:
Լիլիթ Կոջոյանը բոլորին խորհուրդ տվեց բոլորին հարսանիքից առաջ պարտադիր ստուգվել, որպեսզի առոջղ երեխաներ ծնվեն:
Նշենք, որ Առողջապահության միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն` ամեն տարի աշխարհում գրանցվում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակների 500 դեպք:





























