NEWS.am-ը հատված է ներկայացնում Ցյուրիխի շվեյցարական դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի անվտանգության խնդիրների ուսումնասիրության կենտրոնի (CSS) վերլուծությունից, որը հրապարկվել է Անվտանգության  եւ միջազգային հարաբերությունների ցանցի կայքում.

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող ղարաբաղյան հակամարտության համար լուծում չի հաջողվել գտնել` չնայած երկու տասնամյակ ինտենսիվ միջազգային միջնորդությանը:

Հակամարտության կողմերն օգտագործում են բանակցությունները` ժամանակ շահելու եւ փխրուն ստատուս քվոն պահպանելու համար, եթե անգամ դա երկարաժամկետ հեռանկարում ոչ բարենպաստ են համարում: Խնդրի դժվարությունն ու ղարաբայան հակամարտության շուրջ աշխարհաքաղաքական իրողություններն այն դարձնում են անլուծելի եւ ավելի դժվարացնում նրա կարգավորումը:

Ուշադիր հայացքը պատճառներին, թե ինչու են կողմները եւ արտաքին խաղացողները հետաքրքրված ստատուս քվոյի պահպանությամբ, պատկերացում է տալիս այն մասին, թե ինչու է խաղաղ գործընթացը ներկայումս փակուղային իրավիճակում: Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները ոչ մի իրական հետաքրքրվածություն չունեն բանակցությունների միջոցով արդյունքի հասնելու հարցում, որն առաջրկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Երեւանում եւ Բաքվում քաղաքական էլիտան շարունակում  հակամարտությունն օգտագործել իր քաղաքական նպատակների համար:

Աշխարհաքաղաքական համատեքստը եւս անբարենպաստ է ԵԱՀԿ նախագահությամբ խաղաղ գործընթացում առաջընթացի համար: Տարածաշրջանում ազդեցիկ ուժերը` Ռուսաստանը, Թուրքիան եւ ԱՄՆ-ը իրենց սեփական ռազմաքաղաքական շահերի լույսի ներքո նույնպես կարծես գոհ են ստատուս քվոյից:

Արտաքին խաղացողներ. խաղաղարարնե՞ր, թե՞ խաղաղությանը վնասողներ

Ղարաբաղյան հակամարտության բարդությունը խորանում է տարածաշրջանում հիմնական ազդեցիկ խաղացողների շրջանում ուժային քաղաքականության բնույթով: Արտաքին խաղացողները կարող են բաժանվել երեք խմբի` լավ հնարավորություններով, բայց փոփոխությունների ձգտել չցանկացող  խաղացողներ (Ռուսաստան, ԱՄՆ), խաղացողներ, ովքեր պատրաստ են փոփոխություններ  կատարել, սակայն լավ դիրքեր չունեն եւ չեն կարող դա անել (Թուրքիա, Իրան) եւ խաղացողներ, որոնք տրամադրված չեն  եւ ունակ չեն ներդրում ունենալ կարգավորման գործընթացում (ԵՄ, Վրաստան):

Ռուսաստանն իր ազդեցությունը Ղարաբաղի համատեքստում օգտագործել է հակամարտության հենց սկզբից եւ հստակ մենաշնորհել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում միջնորդական գործընթացը: Որպես միջնորդ Ռուսաստանի դիրքորշումը միանշանակ չէ որպես Հայաստանի անվտանգությունն ապահովող  եւ որպես առաջատար միջնոդ: Ռուսաստանը նաեւ ակտիվորեն ներդրող է Հայաստանի առանցքային ենթակառուցվածքներում, մասնավորապես, էներգետիկ ոլորտում, հեռահողորդակցությունում եւ բանկային համակարգում: Ղարաբաղյան հակամարտության լուծումը կթուլացնի Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում եւ Հայաստանի համար այլընտրանքային հնարավորություններ կստեղծի Ադրբեջանի հետ համագործակցել տնտեսական բնագավառում` խախտելով  որոշակի ոլորտում, օրինակ, գազի առաքման դեպքում Ռուսաստանի մենաշնորհը:

ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ներգրավված է հակամարտությունում, սակայն շատ սահմանափակ շահեր եւ ազդեցություն ունի, ի տարբերություն Ռուսաստանի, որպեսզի բանակցությունների միջոցով կարգավորման ձգտի: Չնայած Ադրբեջանի հետ աճող տնտեսական համագործակցությանը եւ Հայաստանի հետ լավ հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտությունը ԱՄՆ-ի մոտ երկրորդական հետաքրքություն է առաջացնում` սահմանափակելով Վաշինգտոնի մասնակցությունն ու ազդեցությունը ղարաբաղյան խաղաղ կարգավորման հարցում:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Թուրքիան ընդլայնում է իր ազդեցությունը Կովկասում: Այն սերտ տնտեսական համագործակցություն է հաստատել Ադրբեջանի եւ Վրաստանի հետ, իսկ Հայաստանի սահամանները փակել է 1993թ-ից` Ադրբեջանի հետ ղարաբաղյան հակամարտության պատճառով:  Հայոց ցեղասպանության  եւ ղարաբաղյան հիմնախնդրի պատճառով Հայաստանի հետ լարված հարաբերություններն այն հիմնական խութերն են, որոնք թույլ չեն տալիս Թուրքիային գերակայող տարածաշրջանային խաղացող դառնալ Հարավային Կովկասում:

Չնայած միջնորդության ոչ երկարատեւ փորձերին եւ Հայաստանի հետ ավելի սերտ տնտեսական հարաբերություններին` Իրանը համեմատաբար պասիվ դիրքորոշում ուներ ղարաբաղյան հարցում: Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի հետ նրա լարված հարաբերությունները, բայց նրա զգուշավորությունը Ռուսաստանի ազդեցության ոլորտի վերաբերյալ սահմանափակում են Իրանի միջնորդ դառնալու հեռանկարները ղարաբաղյան հակամարտությունում:

ԵՄ-ն էլ նախկինի պես նշանակալի չափով մարգինալ է մնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր ջանքերում: Նա ավելի հաճախ է ներքին քննադատության ենթարկվում  եւ խրախուսվում է  խաղաղ կարգավորման գործընթացում ավելի ակտիվ դեր ստանձնելու համար` ոչ վերջին հերթին էներգետիկ անվտանգության ոլորտում իր շահերի պատճառով:

Արտաքին խաղացողները` չցանկացող, ոչ ունակ, կամ երկուսն էլ միասին, շարունակում են ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության շուրջ աշխարհաքաղաքական համատեքստի վրա: Գործոնների համախումբը, այնպիսիք, ինչպեսի են անմիջական խաղացողների դիքրորոշումների տարբերությունը, փոխադարձաբար ոչ շահավետ փակուղու բացակայությունը, տարածաշրջանային ազդեցիկ գեոռազմավարական շահերը ղարաբաղյան հակամարտությունը դարձնում են չլուծվող եւ քաղաքական լուծման նկատմամբ կայուն: