Երեւանի քաղաքապետարանը լռություն է պահպանում հասարակական տրանսպորտի կանգառներում տեղեկատվական ցուցանակների տեղադրման ծրագրի իրականացման որակի վերաբերյալ: Որոշ ժամանակ առաջ NEWS.am-ը գրել էր, թե ինչպես է իրականացվում այդ ծրագիրը:
Նախորդ հրապարակման մեջ նշվել էր այդ ցուցանակներից մեկի վրա (Հարավ-արեւմտյան թաղամասում) ոչ ճիշտ տեղեկատվության մասին: Այդ առնչությամբ՝ քաղաքապետարանից այդպես էլ որեւէ արձագանք չի եղել:
Պարզվում է դա անճշտության միակ դեպքը չէ: Խոսքը ոչ թե որեւէ կոնկրետ շրջանի մասին է, որտեղ «ապատեղեկատվության ցուցանակները» տարածված են, այլ ողջ Երեւանի: Նման անճշտություններ են հայտնաբերվել Նոր Նորքի, Շենգավիթի, Կենտրոնի, Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջաններում: Ընդ որում, ցուցանակի վրա առկա հեռախոսահամարով եւս չհաջողվեց զանգահարել:
Ստացվում է, որ ծրագրի իրագորմնան ուղղված դրամական միջոցներն իզում էր ծախսվել:



























